Հայաստանի հանրակրթական դպրոցներում 2014-15 ուս. տարվանից սկսած կդասավանդվեն «Ազգային երգ ու պար» և«Համաշխարհային արվեստի պատմություն» առարկաները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Նրա խոսքով` այն ընդգրկված է ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի նիստում հավանության արժանացած
մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրում:
Փոխնախարարը նշեց, որ Հանրապետության դպրոցներում դասավանդում են արվեստի վերաբերյալ մի քանի առարկաներ, սակայն դրանք ֆակուլտատիվ բնույթ են կրում, չկան համապատասխան ձեռնարկներ:
2013 թ-ին կմշակվի համապատասխան ուսումնական ծրագիր, կգրվեն դասագրքեր: