21 դեկտեմբերի 2012 - 13:19 AMT
Կոմիտասի երգերը` կարաոկե տարբերակով

Կոմիտասի երգերը հաջորդ տարի հասանելի կլինեն նաև կարաոկե տարբերակով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Այն ընդգրկված է ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի նիստում հավանության արժանացած

մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրում:

Պողոսյանը նշեց, որ նման նախագիծ իրականացվել էր 2010 թ-ին, և իր խոսքով` մեծ հաջողություն ունեցավ: Այն բաժանվեց երաժշտական և հանրակրթական դպրոցներին, սփյուռքի հայ համայնքին: Ձայնասկավառակները, ըստ նախարարի, 2013 թ-ին թողարկվելու են ավելի մեծ քանակով:

Պողոսյանն ընդգծեց, որ այս նախագիծը թույլ է տալիս ավելի մատչելի կերպով երեխաներին ներգրավել դեպի կոմիտասյան երաժշտություն, քան համերգները:

Այն մյուս տարի ևս կտարածվի անվճար: