ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» գիտական աստիճաններ շնորհող խորհրդի` բանակաշինության արդի խնդիրներին նվիրված հատուկ նիստում տեղի է ունեցել պարոն Սեյրան Օհանյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, որի արդյունքներով պաշտպանության նախարարին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվության վարչությունից: