Իրաքի իշխանությունները հաստատել են ֆինանսների նախարարության պաշտպանական ծառայության 9 աշխատողների ձերբակալության մասին լուրերը, հաղորդում է CNN հեռուստաալիքը` հղելով տեղի ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ ֆինանսների նախարարության անվտանգության աշխատակիցները, այդ թվում` նրանց ղեկավարը, ձերբակալվել են 2 օր առաջ:
Նախօրեին ֆինանսների նախարար սունի Ռաֆիի ալ-Իսաուին մեղադրել էր Իրաքի վարչապետ շիա Նուրի ալ-Մալիքիին, որ նա հանցակից է իր գերատեսչության աշխատակիցների առևանգմանը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: