21 դեկտեմբերի 2012 - 19:55 AMT
ԱՄՆ-ում դպրոցի ողբերգության զոհերի հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ

ԱՄՆ-ում դպրոցի ողբերգության զոհերի հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ: Մեկ շաբաթ առաջ 20-ամյա Ադամ Լանզան Սենդի Հուք դպրոցում կրակ էր բացել դպրոցականների վրա, ինչի արդյունքում զոհվել էր 20 երեխա և 6 կին:

Երկուշաբթի օրը Բարաք Օբաման հայտարարել էր, որ ողբերգության համար սգում է «ամբողջ ազգը»:

Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչ դրդապատճառներով է առաջնորդվել Լանզան դպրոցականների վրա կրակելիս: Նա ինքնասպան է եղել հանցագործության վայրում, փոխանցում է BBC-ն: