Սիրիայից ռուսների տարհանման վերաբերյալ որոշումը կկայացվի` կախված այդ երկրում իրավիճակի զարգացումից: ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ բոլոր թեժ կետերից ՌԴ քաղաքացիների տարհանման ծրագիր կա, և որոշումը կկայացվի` կախված իրավիճակի զարգացումից:
Ընդ որում, Լավրովը չի նշել որոշման կայացման հնարավոր ժամանակահատվածը:
Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: Այս ընթացքում, տարբեր աղբյուրների համաձայն, երկրում զոհերի թիվը հասել է 40 հազարի, հաղորդում է Ռոսբալթը: