
Ադնան Մանսուրը` Լիբանանի ԱԳ նախարարը, ռադիոյով ելույթի ժամանակ կոչ է արել սիրիացի փախստականներին իր երկիրը չդիտարկել որպես հնարավոր կացարան:
Նա նշել է, որ Լիբանանը հնարավորություն չունի ընդունել մեծ քանակությամբ փախստականների:
Նրա տվյալներով, Լիբանանի տարածքում այժմ ավելի քան 160 հազար սիրիացի փախստականներ կան և իշխանությունները «ստիպված են սահմանը վերահսկողության տակ պահել», փոխանցում է MIGnews-ը: