Հնդկաստանը ծրագրում է հաջորդ ֆինանսական տարում կտրուկ կրճատել իրանական նավթի գնումը, հաղորդում է MIGnews-ը` հղելով Reuters գործակալությանը:
Գործակալության տվյալներով, նավթի գնումը կկրճատվի 10-15 տոկոսով:
Պատժամիջոցների արդյունքում այս տարի Իրանի` նավթի վաճառքից ստացված եկամուտների կորուստը կզմել է ամսական 5 մլրդ դոլար: Իրանական նավթի արտահանումը կազմել է 50 տոկոս: