22 դեկտեմբերի 2012 - 11:52 AMT
Լևոն Տեր-Պետրոսյան. Շատերը կարող են մոռացած լինել, որ ես ՀՀՇ անդամ եմ

«Մեր երկրում այնքան շփոթ է տիրում, որ շատերը կարող են մոռացած լինել, որ ես ՀՀՇ անդամ եմ»,- ՀՀՇ համագումարում իր ելույթն այսպես սկսեց ՀՀՇ անդամ, ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա իր ելությում անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին: «Առանց այն էլ ազգի բաժանումները քիչ չէին, այսօր որոշ անպատասխպանատու մարդիկ փորձում են մի նոր բաժանում մտցնել ազգի մեջ: Ուզում են մերոնց բաժանել արևմտամետների և ռուսամետների՝ շփոթելով այս հասկացությունների քաղաքական արժեքային և գաղափարախոսական բաղադրիչները: Մի բան է արժեքները, մի բան է գաղափարախոսությունը, բոլորովին այլ բան է քաղաքական կողմնորոշումը:

Քաղաքական դաշինքները թելադրված է բացարձակապես պրագմատիզմով»,- ասաց Լևոն Տեր Պետրոսյանը: Ըստ նրա՝արժեքային համակարգի տեսակետից ժողովրդին բաժանել երկու մասի՝ դավաճանություն է:

«Սահմանադրությունն ամբողջությամբ հիմնված է արևմտյան, կարելի է ասել, համամարդկային արժեքների վրա»,- ասաց նա և ավելացրեց. «Ես գիտեմ այդ մարդկանց մոտիվացիան, նրանք խոսում են իբր թե արժեքներից, քաղաքական կողմնորոշումեներից, բայց նկատի ունեն այլ բան: Դրանք գործակալական մոտեցումներ են»: