22 դեկտեմբերի 2012 - 16:15 AMT
Ահաբեկիչները գնդակահարել են սիրիական պետական հեռուստատեսության օպերապորին

Զինված ահաբեկչական խմբավորումների անդամները գնդակահարել են սիրիական պետական հեռուստատեսության օպերապորին, շաբաթ օրը հաղորդել է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

«Մեր գործընկերոջը սպանել են ահաբեկչական խմբավորումների անդամները` Դամասկոսի նրա բնակարանի մոտ»,-ասվում է հաղորդագրությունում:

Այսպիսով, Սիրիայում երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ հակամարտության սկզբից զոհված լրագրողների թիվը հասել է 18-ի, հաղորդում է «Ինտերֆաքսը»: