Դեկտեմբերի 24-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 635 միավորով շարունակում է զբաղեցնել 82-րդ հորիզոնականը:
Համաշխարհային վարկանիշը 12920 միավորով գլխավորում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, երկրորդ հորիզոնականում է Ռոջեր Ֆեդերերը, ով ունի 10265 միավոր, իսկ աշխարհի ուժեղագույն թենիսիստների եռյակը եզրափակում է Անգլիայի ներկայացուցիչ Էնդի Մարրեյը` 8000 միավորով: