24 դեկտեմբերի 2012 - 10:28 AMT
Նարեկացի արվեստի միության ժողգործիքների համույթը թողարկել է երկրորդ ձայնասկավառակը

2012 թ-ը Նարեկացի արվեստի միությունը եզրափակում է երաժշտական նոր ալբոմի` «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի (Գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյան) «Վերածնունդ» ձայնասկավառակի թողարկմամբ: Ինչպես հայտնում է միության մամուլի ծառայությունը, այն համույթի երկրորդ սկավառակն է:

Այն թողարկվել է համույթի` հոկտեմբերին Գերմանիայի մի շարք քաղաքներ կատարած համերգային շրջագայությունից առաջ: Սկավառակի շնորհանդեսը տեղի կունենա այսօր` միության դահլիճում:

Շնորհանդեսին համույթը հանդես կգա նոր ալբոմում տեղ գտած աշուղական, ժողովրդական, ազգագրական երգերի, հայ հոգևոր երաժշտության և հայ դասական ստեղծագործությունների փոխադրումների կատարումներով:

Ձայնասկավառակի ձայնագրությունն ու թողարկումն իրականացրել է «Նարեկացի» արվեստի միությունը։