24 դեկտեմբերի 2012 - 12:33 AMT
Քաղաքագետ. ԼՂ հակամարտության հարցում կայունությունը պահպանվելու է

Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է ավանդաբար լինել զգուշավոր և փոխլրացման ոգուն համահունչ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով Հայաստանի քաղաքական տարին, նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ղարաբաղյան հակամարտության հարցում ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել այս տարվա ընթացքում և մոտակա ժամանակներս տեղի չի ունենա»,- ասաց քաղաքագետը: Նա ավելացրեց, որ գալիք տարվա ընթացքում ԼՂ հակամարտության հարցում կայունությունը պահպանվելու է: