24 դեկտեմբերի 2012 - 15:10 AMT
Ֆինանսների նախարարությունը լուրջ փոփոխություններ չի ակնկալում Հայաստանի աղքատության ցուցանիշում

Այսօրվա դրությամբ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 35,1 տոկոս, սակայն տարեվերջին այդ ցուցանիշը կրճատվեց 2-3 տոկոսով: Այդ մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Աղքատության ցուցանիշի գծով լուրջ փոփոխություններ չեն լինի»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությանը, ապա, նախարարի խոսքով, այս տարի այդ ցուցանիշն ավելացել է 0,6 տոկոսով` ապահովելով վերջին չորս տարիների ընթացքում ամենաբարձր աճը` ավելի քան 20 տոկոս: Միաժամանակ, նա հավելել է, որ 2013-ի համար հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը նախատեսված է 20.66 տոկոսի մակարդակում: