24 դեկտեմբերի 2012 - 16:55 AMT
Ռամկավար Ազատական կուսակցությունը կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը

Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության ընդլայնված նիստում որոշվել է նկատի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ և հավասարակշռված քաղաքական գործունեությունը, պաշտպանել նրա թեկնածությունը և սատարել նրան ընտրությունների ընթացքում: Միաժամանակ կուսակցությունն ակնկալում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ապագա նախագահական ժամանակահատվածում ևս կանի ամեն հնարավորը ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, արտաքին քաղաքական մարտահրավերները արժանավայել դիմագրավելու, արցախյան խնդիրը արդարացի կարգավորելու և Հայ դատին նպաստավոր լուծումներ գտնելու ուղղությամբ: