24 դեկտեմբերի 2012 - 17:53 AMT
Միացյալ երիտասարդական լիգան նախազգուշացնում է նոր աղանդի մասին

Միացյալ երիտասարդական լիգան տեղեկացնում է, որ 2012 թվականին ևս մեկ, չգրանցված աղանդի մասին տեղեկություն է ստացել, որն ակտիվ գործունեություն է ծավալում: Այդ աղանդի գլխավոր նպատակն է մարդկանց շեղել ճշմարիտ ուղուց և դրդել ինքնասպանության: Լիգային հայտնի է նաև այդ աղանդի հավաքատեղին և բոլոր մեթոդները, որոնք ներկայումս չեն հրապարակի: Այդ աղանդի արտասահմանյան ճյուղերից մեկում մի օրվա ընթացքում ինքնասպան են եղել 900-ից ավել մարդ:

Մոտակա օրերին լիգան խոստանում է հրապարակել այդ աղանդի մասին ավելի կոնկրետ տեղեկություններ: