25 դեկտեմբերի 2012 - 09:43 AMT
«ՉԻ». Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու. «Ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները»

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը զրուցել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Զրույցից պարզ է դառնում, որ ՀԱԿ առաջնորդը որոշել է չառաջադրվել 2013 թվականի նախագահական ընտրություններում:

«Ուրեմն ի՞նչ, Դուք չեք առաջադրվելու» հարցին Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Ո´չ, քանի որ, ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերևս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետևաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները:

Հարցին, թե մտավախություն չկա, որ շատերի կողմից դա կարող է ընդամենը պատրվակ համարվել, ՀԱԿ առաջնորդը պատասխանել է.«Պատասխանեմ նախ հումորով. տարիքը պատրվակ չի կարող լինել, որովհետև այն, ինչպես ասում են, օբյեկտիվ իրականություն է: Իսկ այժմ` ավելի լուրջ, դուք երևի մոռացել եք, որ նույնիսկ նախորդ նախագւսհական ընտրություններից առաջ, 2007թ. նոյեմբերի 16-ի իմ ելույթում, ես պաշտոնապես հայտարարել եմ, որ «ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ և օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել»:«Ձեր չառաջադրման ուրիշ պատճառ չկա» հարցին Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է.«Ցանկության դեպքում գուցե շատ պատճառներ կարելի է գտնել, բայց երբ գոյություն ունի մեկ հիմնական պատճառ, մյուսների մասին անիմաստ ու ավելորդ է խոսել, ինչպես չղողանջող գանգի վերաբերյալ միջնադարյան անեկդոտում: Այնուամենայնիվ, քանի որ շատ եք պնդում, ասեմ, կա ևս մեկ, թեև աննշան, զուտ տեխնիկւսկւսն պատճառ, որը գրեթե անհնար է դարձնում իմ առաջադրումը: Բայց այն չեմ ուզում բացահայտել, որովհետև մեր ցինիկ իրականության մեջ դրան քչերը միայն կհավատան»: