25 դեկտեմբերի 2012 - 17:52 AMT
Վարդուհի Պետրոսյանը նշանակվել է վարչապետի օգնական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վարդուհի Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։

Վարդուհի Պետրոսյանը ծնվել է հուլիսի 9, 1971 թ., Երևանում: Կրթություն

1988-1993 թթ. - Երևանի պետական համալսարան, կենսաբանության ֆակուլտետ, բակալավրի աստիճան;

1998-2000 թթ.- ԱՄՆ-ի Այդահոյի համալսարան, շրջակա միջավայրի պահպանության գիտությունների ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան

2000-2005 թթ. – ԱՄՆ-ի Ջոնս Հոփկինս համալսարանի Բլումբերգ հանրային առողջապահության դպրոցի առողջապահության քաղաքականության և կառավարման բաժին, փիլիսոփայության դոկտորի կոչում

Աշխատանքային գործունեություն

1993-1998 թթ. - Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի կլինիկական և կենսաքիմիական լաբորատորիայի աշխատակից

1997-1998 թթ. – Հայաստանի ամերիկյան համալսարան, առողջապահական ծրագրերի կրտսեր գիտաշխատող

1999-2000 թթ. – ԱՄՆ-ի Այդահո նահանգի «Environmental Engineering TerraGraphics» կազմակերպության գիտաշխատող

2000-2005 թթ. - ԱՄՆ-ի Ջոնս Հոփկինս համալսարանի Բլումբերգ հանրային առողջապահության դպրոցի տարբեր միջազգային առողջապահական ծրագրերի կրտսեր գիտաշխատող

2003 թ. - ԱՄՆ-ի Ջոնս Հոփկինս համալսարանի Բլումբերգ հանրային առողջապահության դպրոցի դասախոսի օգնական առողջապահության քաղաքականության և կառավարման բաժնում

2003 թվականից առ այսօր – Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական գիտությունների ֆակուլտետի դասախոս,

2006 թվականից` ֆակուլտետի փոխդեկան, Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի տնօրեն

2012 թ. դեկտեմբերի 25-ից` ՀՀ վարչապետի խորհրդական հասարակական հիմունքներով

Փիլիսոփայության դոկտոր է, 21 գիտական հոդվածների, 30 գիտական համառոտագրերի հեղինակ: Ղեկավարել է բազմաթիվ առողջապահական ծրագրեր Հայաստանում և հեղինակել 44 զեկույց այդ ծրագրերի մասին: Միջազգային գիտաժողովներում հանդես է եկել զեկուցումներով, կազմակերպել է բազմաթիվ գիտաժողովներ, սեմինարներ, հանրային քննարկումներ, դասընթացներ:

Անկուսակցական է, ամուսնացած է: