27 հունիսի 2005 - 09:36 AMT
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ, ՔԱՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ
Synopsys-ը մտադիր չէ իր ներկայացուցչությունները հիմնել Հարավային Կովկասի այլ երկրներում` շեշտը դնելով իր հայկական գրասենյակի զարգացման վրա: Այդ մասին .am թղթակցին է հայտնելSynopsys ընկերության նախագահ Աարտ դե Ջիասը: Նրա խոսքերով, դա պայմանավորված է նրանով, որ տարածաշրջանի մյուս երկրներում չի դիտարկվում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման դինամիկա: Synopsys Armenia CJSC SC իրագործում է այնպիսի նախագծեր, որոնք ուղղված են իրացմանը High-Tech համաշխարհային շուկայում: «Հատկանշական է, որ Հայաստանում ներկայացուցչություն հիմնելուց ընդամենը երկու ամիս անց, մենք արդեն սկսեցինք այստեղ արտադրված արտադրանքի իրացումը: Այսօր հայաստանյան գրասենյակի նախագծերը նախատեսված են Synopsys-ի արտադրանքի իրացման համար ողջ աշխարհում, այդ թվում նաեւ Ճապոնիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում»,-հաղորդել է Աարտ դե Ջիասը: Կորպորացիայի նախագահը նշել է, որ ընկերության պլանների մեջ է մտնում հայկական մասնաճյուղի զարգացումը, որի հետ կապված կավելացվի նաեւ ներդրումային փաթեթը: Սակայն ավելացրել է, որ դա տեղի կունենա աստիճանաբար: Աարտ դե Ջիասը ներկայացուցչության ընդլայնման վկայություն է համարել նոր մասնագետ ճարտարագետների որոնումը ընկերությունում աշխատելու համար: Հիշեցնենք, որ Synopsys կորպորացիան միկրոէլեկտրոնիկայի միկրոսխեմաների եւ համակարգերի նախագծման եւ արտադրության առաջատար է: Synopsys-ը իր ներկայացուցչություններն ունի աշխարհի 60 երկրներում: