Ձնահյուսերի պատճառով էլեկտրաէներգիայից զրկված է մոտ 100 հազար մարդ: Ձյան ուժեղ տեղումներ են Տեխասում, Արկանզասում, Օկլահոմայում, Միսսիսիպպիում, Լուիզիանայում և Ալաբամայում: Ամբողջ երկրում հարյուրավոր չվերթեր չեղյալ են հայտարարվել:
Օդերևութաբանների կանխատեսումներով աղետը կշարունակվի առնվազն մի քանի օր: Այսօր ձյան տեղումները կշարունակվեն երկրի արևելքում և հյուսիս-արևելքում, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: