28 հունիսի 2005 - 08:36 AMT
ԵԱՀԿ ԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ
Առաջին անգամ ԵԱՀԿ խոորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը տեղի կունենա Վաշինգթոնում: Նստաշրջանի ընթացքում ակնկալվում է Հորան Լենմարկերի կողմից պատրաստված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի քննարկումը: ԵԱՀԿ ԽՎ աշխատանքին մասնակցելու նպատալով Վաշինգթոն է մեկնելու Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Փոխխոսնակի կարծիքով` Լենմարկերի զեկույցը հավասարակշռված է, տեղեկացնում է «Երկիր» թերթը: