Բրիտանացի ոստիկանները կստանան դետեկտորներ, որոնք հայտնաբերում են ամբոխի մեջ գտնվող զինված մարդկանց, գրում է The Daily Telegraph պարբերականը:
Մասնագետները մտադիր են հասնել նրան, որպեսզի մեծ քանակությամբ մարդկանց սկանավորելով, հնարավոր լինի առնվազն 10 վայրկյանների ընթացքում հայտնաբերել զենքն ու պայթուցիկները:
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, սարքի փորձարկումը կիրականացվի փետրվարին և կտևի մինչև հուլիս և սեպտեմբեր: Առայժմ հայտնի չէ, թե որքան կարժենաայս նախագիծը: