
Ավելի քան 1000 սիրիացի փախստականներ վերջին 24 ժամերի ընթացքում ժամանել են Թուրքիա` հուսալով կացարան գտնել այնտեղ, հաղորդում է Ռոսբալթը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարևան երկրներում սիրիացի փախստականների քանակը գերազանցում է կես միլիոնը, մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարել է ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն կոմիսար Մելիսսա Ֆլեմինգը: Նախկինում խոսքը գնում էր 400 հազար մարդու մասին:
Նրա խոսքով, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Թուրքիայում և Հյուսիսային Աֆրիկայում գրանցված է 425.2 հազար մարդ: Ավելի քան 84 հազարը սպասում են ցուցակում ներառվելուն: