27 դեկտեմբերի 2012 - 09:51 AMT
Մուհամմեդ Մուրսին հանձնարարել է երկրի վարչապետին փոփոխություններ կատարել եգիպտական կառավարությունում

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին հանձնարարել է երկրի վարչապետին փոփոխություններ կատարել եգիպտական կառավարությունում:

Վերջերս տեղի ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Քանդիլի ղեկավարությամբ նախարարարների կաբինետի ամբողջ կազմը հրաժարական կտա հանրաքվեից հետո:

Թարմացված կառավարուոթյունն աշխատելու է ընդհուպ նոր խորհրդարանի ընտրությունը, իսկ ընտրությունների անցկացման օրը պետք է որոշվի մինչև 2013թ փետրվարի վերջ:

Մուրսին բոլոր քաղաքական ուժերին ազգային երկխոսության կոչ է արել` «գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար»: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: