27 դեկտեմբերի 2012 - 12:12 AMT
ՌԴ ծովային հետևակը զորավարժություններ կանցկացնի Սիրիայի ափերի մոտ

Սիրիայի ափերի մոտ տեղակայված ՌԴ Սևծովյան նավատորմի նավերի հակաահաբեկչական ստորաբաժանումների ծովային հետևակայինները մարզումներ կանցկացնեն, ուղղված նավերի անվտանգության ապահովմանը, հայտնել է ՌԴ ՊՆ-ն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Միջերկրական ծովի նախանշված շրջանում ռուս նավաստիները մի շարք զորավարժություններ ու մարզումներ կանցկացնեն նավերի հակաօդային, հականավային և հականավակային պաշտպանության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի վերջում տեղեկություններ եղան, որ Սևծովյան նավատորմի նավերը, որոնք գտնվում են Միջերկրական ծովի արևելյան մասում, կարող են մտնել սիրիական Տարտուս նավահանգիստը նավերի տեխսպասարկման համար: