Youtube-ում տեղադրված Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նկարահանած ֆիլմերն ամենաշատը դիտում են Թուրքիայում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:
Հուշարձանագետը դա բացատրում է նրանով, որ թուրքերը և քրդերը դարերով գանձագողության տենդով են տառապում և ցանկանում են գտնել հայերի թաքցրած թանկարժեք իրերը:
2012 թ-ին հիմնադրամը նկարահանել է չորս ֆիլմ`«Անի», «Հովվի եկեղեցի», «Մի քանի օր Կախեթում» և «Մոկս»: