27 դեկտեմբերի 2012 - 15:09 AMT
Փոստանջյանի ամանօրյա բացիկը ՀՀ երեք նախագահներին. Մաղթում և հորդորում եմ հեռանալ ժպիտով և ոչ արյամբ

Գալիք տոների առթիվ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շնորհավորական նամակ է ուղարկել ՀՀ երեք նախագահներին: Բացիկի վրա պատկերված է Լուկաս Վան Վալկեն Բորգի հայտնի գործը՝ Բաբելոնի կիսաքանդ աշտարակը, որն ունի հետևյալ խորհուրդը. ՀՀ երեք նախագահներն էլ իրենց մասնակցությունն են ունեցել աշտարակի՝ ներկայիս արատավոր բուրգի կառուցման գործում, որը սկիզբ առավ 1995-ին՝ Սահմանադրության պարտադրմամբ, իսկ 1996-ին ստացավ ինստիտուցիոնալ բնույթ: Այս մասին Զարուհի Փոստանջյանը հայտնել է այսօր տեղի է ունեցած «Ժառանգություն» խմբակցության տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ:

Շնորհավորանքն ունի հետևյալ բովանդակությունը.

«Հարգելի (Լևոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան),

Մաղթում և հորդորում եմ հեռանալ ժպիտով և ոչ արյամբ, մնալ բարով, բայց ոչ չարությամբ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: