27 դեկտեմբերի 2012 - 16:43 AMT
ՑԱԽԱԼ-ը հետևակային բրիգադ է ստեղծել Էյլաթ քաղաքը պաշտպանելու համար

Իսրայելյան բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հետևակային բրիգադ է ստեղծել Էյլաթ քաղաքը պաշտպանելու համար, որը Կարմիր ծովի ափին գտնվող բավականին հայտնի հանգստավայր է:

Առավելապես տագնապ է առաջացնում Իսրայելում հարևանությունը եգիպտական Սինայի թերակղզու հետ, որտեղից վերջին տարիներին բազմիցս գրոհայիններ են ներխուժել Իսրայել, հրթիռակոծություններ են կատարվել և ապօրինի միգրանտներ են ներխուժել Աֆրիկայից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Եգիպտոսի հետ սահմանը Էյլաթի մասում պաշտպանված էր բաժանարար պատնեշներով: