27 դեկտեմբերի 2012 - 21:07 AMT
Հայկական 12 պիեսներ կթարգմանվեն պարսկերեն

12 հայկական պիեսներ կթարգմանվեն պարսկերեն, իսկ իրանցի հեղինակների ստեղծագործությունների թարգմանության գործընթացն արդեն սկսվել է: Ինչպես հաղորդում է Iran Book News Agency-ն, այս մասին հաղորդել է Բեհզադ Սեդեհին:

Թարգմանությունը կիրականացվի թատերական ֆորումի և Հայաստանի գրողների միության կողմից ստորագրած փոխհասկացման հուշագրի շրջանակներում: Թարգմանությունը կատարելու է Անդրանիկ Խեչումյանը: