Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը հայտարարել է, որ Բեն Լադենի ոչնչացման մասին «Թիրախ թիվ մեկ» ֆիլմը կարող է «բռնկել» արաբական աշխարհը: Մերդոկը նման կարծիք է հայտնել իր թվիթերում, հայտնում է Լենտա.ռու-ն:
«Թիրախ թիվ մեկ» ֆիլմը ԱՄՆ-ում էկրան է դուրս եկել դեկտեմբերի 19-ին սահմանափակ շրջանառությամբ: Մասնավորապես, ֆիլմում եզրահանգում է արվում, որ ենթադրյալ ահաբեկիչների խոշտանգումներն են օգնել տեղեկատվություն ստանալ բեն Լադենի գտնվելու վայրի մասին: Նման տեսակետից հանդես են եկել նաև մի քանի ԱՄՆ քաղաքական գործիչներ, մասնավորապես, հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնն ու դեմոկրատ Դայան Ֆայնստինը: