«Փյունիկի» և Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի 19-ամյա հարձակվող Հովհաննես Հովհաննիսյանը հունվարի 1-ին կմեկնի Գերմանիա, որտեղ բուժզննում կանցնի:
Հավանական է, որ մենիսկի վիրահատության անհրաժեշտություն կլինի, ինչի մասին ավելի պարզ կդառնա հետազոտությունների ավարտից հետո, հաղորդում է «Փյունիկի» պաշտոնական կայքը: