27 դեկտեմբերի 2012 - 19:30 AMT
ԱՄՆ-ում փոթորկի զոհ է դարձել 12 մարդ

Բազմաթիվ տորնադոներով ուղեկցվող փոթորիկը, որը սկսվել է դեկտեմբերի 25-ին, խլել է 12 մրադու կյանք, հինգշաբթի օրը հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վատ եղանակի զոհ է դարձել 6 մարդ: Տարերքը ավերածություններ է գործել միանգամից մի քանի նահանգներում, այդ թվում` Փենսիլվանիայում, Վրջինիայում, Ինդիանայում:

Վերջին օրերին ԱՄՆ-ում գրանցվել է առնվազն 34 տորնադո: Չորեքշաբթի օրը վատ եղանակի պատճառով չեղյալ են հայտարարվել ավելի քան 2000 չվերթեր: