27 դեկտեմբերի 2012 - 21:50 AMT
Բոլոր միջպետական և հանրապետական ճանապարհներն ու լեռնացքները հիմնականում երթևեկելի են

ՀՀ ԱԻՆ-ը հաղորդում է, որ դեկտեմբերի 27-ի 20:00-ի դրությամբ, բոլոր միջպետական և հանրապետական ճանապարհներն ու լեռնացքները հիմնականում երթևեկելի են:

Որոշ ճանապարհների վրա, որտեղ մերկասառույց կա, մաքրման աշխատանքներ են տարվում:

Վրաստանի ՆԳՆ արտակարգ պատահարների բաժնից ստացված տեղեկությունների համաձայն, ճանապարհի Լարս-Ստեփանձմինդա հատվածը բաց է ուղևորատար ավտոմեքենաների և մինչև 30-տեղանոց ավտոբուսների համար :