2012 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հարևանների հետ հարաբերությունները մնացին ստատուս քվոյի շրջանակներում : Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Շիրինյանը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, քաղաքագետը նկատեց. «Հայաստանի բանակի ակտիվ գործողությունների և հզոր ինքնապաշտպանության շնորհիվ ադրբեջանական վիշապի գլուխը սեղմվել է գետնին և նա չի կարողանում շնչել»: Քաղաքագետը նկատեց, որ Ադրբեջանը պատերազմական որևէ գործողություն չի ձեռնարկում, քանի որ գիտի, որ մեր բանակի դեմ կռվել չի կարող:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Լևոն Շիրինյանն ասաց, որ որևէ հեռանկար չի տեսնում: