29 հունիսի 2005 - 11:16 AMT
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԼԻԲԱՆԱՆ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր մեկնում է Լիբանան` Բեյրութի Հայկազյան Համալսարանի 50-ամյա հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Եռօրյա այցելության ընթացքում Վ.Օսկանյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրաստիճան ղեկավարության հետ, կայցելի երկրի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ընտանիքին եւ ծաղկեպսակ կդնի նրա շիրիմին: Նախատեսվում են նաեւ նրա հանդիպումները Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, Հայկազյան Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաեւ լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դասախոսությամբ հանդես կգա համալսարանի ուսանողության առջեւ: