
Երևան քաղաքի «Փոքր կենտրոնի» կառուցապատման օրենսդրական կարգավորումը ՀՀ քաղաքաշինության նախարարության կարևոր խնդիրներից է: Այդ մասին այսօր ասուլիսում հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել
Թադևոսյանը: «Խնդրի համալիր ուսումնասիրման, օրենսդրական առաջարկությունների մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Արդեն մշակված է հայեցակարգի նախագիծը, որով նախատեսվում է «Փոքր կենտրոնին» տալ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ: Կարևոր նշանակություն է տրվում նաև բարձրարժեք ճարտարապետական միջավայրի պահպանության և ներդաշնակ զարգացման, հուշարձան շենքերի և դրանց պահպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության հետ առնչվող խնդիրներին, ինչպես նաև «Փոքր կենտրոնի» բեռնաթափմանը, կառուցապատման էկոլոգիական բաղադրիչին, «Կանաչ ճարտարապետության» սկզբունքների արմատավորմանը»,- ասաց նա: