29 դեկտեմբերի 2012 - 16:05 AMT
Պարույր Հայրիկյանը Ձմեռ պապ էլ է եղել

Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ, գալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Պարույր Հայրիկյանի համար այս Ամանորը տխուր է, նա կորցրել է մորը: Սովորաբար Նոր տարին անցկացնում է հարազատների և ընտանիքի այն անդամների հետ, ովքեր այդ օրը իր հետ են լինում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասաց, որ Ձմեռ պապին հավատում է այն ժամանակ, երբ իր կողքին երեխաներ են լինում: «Տեղափոխվում եմ նրանց դաշտ, երբեմն նաև որպես Ձմեռ պապիկ եմ ներկայանում: Ես իմ Ձմեռ պապիկին վաղուց գտել եմ, մեր տեր Աստվածը ամեն ինչ մեզ տալիս է»,- ասաց նա: Պարույր Հայրիկյանն այս տարի Ձմեռ պապից խնդրելու է իրեն ուժ և կարողություն տալ: «Հավատը չպակասեցնի, որպեսզի ես առաջիկա նախագահական ընտրություններում իրենց հավատին և ուժին ապավինած մարդկանց հետ միասին երկիրը դարձնեմ աշխարհի կատարյալ ժողովրդավարական երկիրը ու հայ մարդը դառնա իր երկրի տերը»,- նկատեց նախագահի թեկնածուն: