5 հունվարի 2013 - 02:20 AMT
Մինչ մենք տոնում ենք՝ 1000 կրակոց սահմանին

Չնայած անցած շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում տեղի էին ունենում ամանորյա տոնակատարություններ, հակառակորդը, հավատարիմ մնալով իր սադրիչ գործելաոճին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ:

Տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ-ից:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: