
Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա 2-ին վերագրվող Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությունները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին տեղեկացրել է Վրաց պատրիարքարանը:
Ադրբեջանական ANS PRESS գործակալությունը տարածել էր Թբիլիսիում Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ վրաց պատրիարքի հետևյալ հայտարարությունը.
«Ես երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը: Ամենևին ոչ, մենք պարզապես ժամանակավորապես կորցրել ենք վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ: Սակայն արդարությունը միևնույն է կվերականգնվի: Ինչպես Աբխազիան և Հարավային Օսիան ի սկզբանե եղել են Վրաստանի հողերը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատկանել է և կպատկանի Ադրբեջանին: Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդի այցը Վրաստան` վրաց և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության դրսևորումն է»: