
Ուղղափառ ռուսներն այսօր տոնում են Հիսուսի Ծնունդը: Հունվարի 7-ին Փրկչի ծնունդը նշում են նաև Սերբական, Վրացական, Երուսաղեմի եկեղեցիները:
Հանդիսավոր ժամերգություն է մատուցվել Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում` Բեթղեհեմում: Հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը Փրկչի տաճարում տեղի է ունեցել Ծննդյան պատարագ, որը գլխավորել է Կիրիլ պատրիարքը: Արարողությանը մասնակցել է ավելի քան վեց հազար հոգի: Պատարագին մասնակցել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և նրա կինը: Վարչապետը և պատրիարքը փոխանակվել են տոնական ողջույններով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի Տրոիցե-Գեորգիևյան կանանց մենաստանում մասնակցել է ժամերգության, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: