7 հունվարի 2013 - 13:32 AMT
Սոչի-Երևան չվերթը կատարող Boeing-737 վերադարձել է օդանավակայան տեխնիկական անսարքության պատճառով

Սոչի-Երևան չվերթը կատարող Boeing-737 վերադարձել է օդանավակայան տեխնիկական անսարքության պատճառով: Ինչպես հայտնել է «Դոն-Ավիա» ավիաընկերությունը, այսօր Սոչիից 07:15-ին դուրս եկած օդանավում հայտնաբերված տեխնիկական անսարքության պատճառով որոշում է կայացվել չնախատեսված վայրէջքի վերաբերյալ: Սոչիի օդանավակայանում անսարքությունը շտկվել է:

«Վթարային վայրէջքի պահին օդանավում եղել է 81 ուղևոր, այդ թվում 12 երեխա, ինչպես նաև անձնակազմի 5 անդամները: Բոլորը սպասում են չվերթի վերսկսմանը»,-ասել են ավիաընկերության մամլո ծառայությունում: Այնտեղ նշել են, որ ավիաընկերությունը որոշել է չփոխել ինքնաթիռը, ուղևորաբեռը չի բեռնաթափվել, հայտնում է ՌԲԿ-ն: