7 հունվարի 2013 - 22:49 AMT
2012 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Վիսենտե Դել Բոսկեն

Ցյուրիխում ընթացող «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիստենտե Դել Բոսկեն ճանաչվեց 2012 թվականի լավագույն մարզիչ:

Կանանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Պիա Սանդհեյջը:

Ֆուտբոլի զարգացման համար տրվող ՖԻՖԱ-ի «Նախագահական մրցանակը» հանձնվեց գերմանական ֆուտբոլի լեգենդ, 1974թ. աշխարհի չեմպիոն, 1990թ. աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանց Բեկենբաուերին: 2011-ին այս մրցանակը ստացել է «Մանչեսթեր Յունայթեդի» շոտլանդացի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը: