Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը վերջին 20 տարիների միակ փայլուն հաջողությունը համարում է Հայոց բանակի ստեղծումն ու նրա մարտունակության ապահովումը: «Մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է: Դրա ապացույցն են Ղարաբաղյան պատերազմի արդյունքները»,- ասված է կուսակցության ծրագրում:
ՀԿԿ-ն առաջարկում է ամեն միջոց օգտագործել հայոց բանակին, հայ ժողովրդի անվտանգության երաշխավորին օգնելու համար:
«Ժողովուրդ-բանակ միության ամրապնդումը պետք է լինի մեր գլխավոր նպատակներից մեկը: Մանավանդ կոլեկտիվ անվտանգության շրջանակներում համագործակցությունը Ռուսաստանի զինված ուժերի հետ: Ամեն գնով պետք է պայքարել արգելելու և բացառելու ՆԱՏՕ-ի ռազմական բլոկի մուտքը Հայաստան»,- ասված է ՀԿԿ-ի ծրագրում: