8 հունվարի 2013 - 21:56 AMT
Գրանադա քաղաքի փողոցները լի են աղբով՝ իսպանացի հավաքարարների գործադուլի պատճառով

Իսպանացի հավաքարարների գործադուլի պատճառով Գրանադա քաղաքի փողոցները լի են 250 տոննա աղբով, փոխանցում է Russia Today-ը:

Գործադուլի երկրորդ օրը ցուցարարները համաձայնել են զիջումների գնալ՝ մաքրելով հիվանդանոցները, պարենային շուկաները և սպանդանոցները:

«Ինագրա» ընկերությունը, որը պատասխանատու է քաղաքի մաքրության համար, որոշում է կայացրել 3.5 մլն եվրոյով նվազեցնել բյուջեն՝ կրճատելով աշխատակիցների աշխատավարձը:

Իրավիճակը շտկելու համար, Գրանադայի իշխանությունները ընկերությանը 43 մլն եվրո են վճարել: