9 հունվարի 2013 - 13:05 AMT
Տաջիկստանի խորհրդարանը վավերացրել է ԱՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ համաձայնագիրը

Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հունվարի 9-ին վավերացրել են ԱՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ համաձայնագիրը:

Տաջիկստանն անդամակցեց ԱՀԿ-ին անցած տարվա դեկտեմբերի 10-ին, բանակցային գործընթացի մեկնարկից 12 տարի անց:

Էմոմալի Ռահմոնը Ժնևում ասել է, որ «Տաջիկստանը արդյունավետ կօգտագործի անդամակցությունն այս կազմակերպությանը ապահովելու համար երկրի տնտեսաության հետագա զարգացումն ու բնակչության բարգավաճումը»:

Միևնույն ժամանակ Դուշանբեն բանակցում է Մաքսային միությանն անդամակցելու շուրջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: