9 հունվարի 2013 - 14:13 AMT
Լևոն Շիրինյան. Նախագահը պիտի ցույց տա, որ ազատ է

Քաղաքական գործընթացները փակուղի հասցրեցին 90-ականներից կուսակցություններ կառավարող սերունդը, իսկ ԲՀԿ-ն կարող էր սոցիալ-դեմոկրատական ուժ լինել, բայց առաջնորդը չկարողացավ կամ չուզեց իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը: Կարծիքը քաղաքագետ Լևոն Շիրինյանինն է, ով այսօր ասուլիսի ժամանակ նաև նշեց, որ ընտրությունները և նախագահի ինստիտուտը դեռ 1996 թվականից են վարկաբեկվում: Նրա խոսքով, Լատինական Ամերիկայում, նման զարգացումները ավտորիտար ռեժիմի հանգեցրին:

Քաղաքագետը փակուղուց դուրս գալու լուծում առաջարկեց. «Առաջացել է իրավիճակ, երբ կա նախագահ, որն իր թիմով ակնհայտ հաղթանակ է տանելու այս ընտրություններում: Չեն կասկածում նույնիսկ նրա մրցակիցները: Գործող նախագահը պիտի հասարակությանը ցույց տա, որ ազատ է իրեն աջակցողների ազդեցությունից:2-րդ ժամկետում նախագահները, սովորաբար, ավելի ազատ են լինում :

Մյուս քաղաքական ուժերն, ըստ Լևոն Շիրինյանի, այս ընթացքում պիտի նորացվեն: