ISAF-ը հայտարարել է, որ փետրվարին 34 նահանգներից 23-ի անվտանգության ապահովման պատասխանատվությունը կփոխանցվի աֆղանական ուժային գերատեսչություններին:
ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային ռազմական կոնտինգենտը մոտ երկու տարի առաջ սկսել է անվատնգության ապահովման ֆունկցիաները աֆղանցի զինվորականներին փոխանցելու գործընթացը:
Ենթադրվում է, որ այդ գործընթացը կավարտվի 2014թ, երբ բոլոր արտերկրյա զորքերը ստիպված կլինեն լքել երկրի սահմանները: Այս մասին հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը: