9 հունվարի 2013 - 20:41 AMT
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը նշվել է Կիևում՝ «90-1» բարեկամների հանդիպման շրջանակներում

«90-1»՝ այսպես է կոչվում այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը կազմակերպված բարեկամների հանդիպումը, փոխանցում է Analitika.at.ua-ն:

1924թ հունվարի 9-ին է ծնվել Սերգեյ Փարաջանովը: Այսօր նա կդառնար 89 տարեկան:

Ավանդաբար այս օրը Կիևում հավաքվում են մեծ վարպետի բարեկամները և նրա տաղանդը գնահատողները: Ինչպես հաղորդել է միջոցառման համակարգող Ելենա Հովհաննիսյանը, միջոցառմանը ներկա է գտնվել ուկրաինացի կինոռեժիսոր Ալեքսանդր Մուրատովը, բազմաթիվ դերասաններ, նկարիչներ, հայկական սփյուռքի ներկայացւոիչներ, հյուրեր:

Նախանշվում է նաև « Parajanov- ART կինոակումբի» նիստը և սիրելի ռեժիսորի մասին ֆիլմի դիտում: