Ամերիկյան Gawker պորտալը հրապարակել է նյույորքցիների ցուցակը, ովքեր զենք պահելու լիցենզիա ունեն: Ավելի վաղ ինտերնետում են հայտնվել Նյու Յորք նահանգի երկու շրջանների բնակիչների անուններն ու հասցեները, ովքեր նույնպիսի թույլատվություն ունեն, գրում է lenta.ru-ն:
Տվյալները տրամադրել է Նյու Յորքի ոստիկանությունը: Ցուցակի 446 էջերում ավելի քան 20 հազար մարդ է ներառված, սակայն հասցեները նշված չեն: