9 հունվարի 2013 - 21:31 AMT
Թուրքական ԶԼՄ-ներ. Ստամբուլի օդանավակայանում վայրէջք է կատարել դեպի Թեհրան ոսկի տեղափոխող ինքնաթիռը

1.5 տոննա ոսկի տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի միջազգային օդանավակայանում, հաղորդում են Թուրքական ԶԼՄ-ները:

Ինքնաթիռն իջեցվել է այն բանից հետո, ինչ պարզվել է, որ այն տեղափոխել է 1.5 տոննա ոսկի:

Ի սկզբանե հաղորդվում էր, որ ինքնաթիռը Գանյից Դուբայ էր թռչում: Թուրքական կառավարամետ Yeni Safak պարբերականը հրապարակել է տեղեկություններ այն մասին, որ ինքնաթիռը Ալժիրից Իրան էր ուղևորվում, փոխանցում է MIGnews-ը: